info@narine-hasmik.am

ՄԵՐ ՄԱՍԻՆ

«Նարինե-Հասմիկ» ՍՊԸ-ն հետաքրքրված է համագործակցիւթյամբ շինարարության և մասնագիտացված ինժեներատեխնիկական ծառայությունների ոլորտում։ 2005 թվականից մեր թիմը հաջողությամբ իրագործում է տարբեր բարդության նախագծեր՝ կատարելով արդյունաբերական օբյեկտների կառուցման, մոնտաժման և տեխնիկական սպասարկման ամբողջ գործընթացը։ Մենք իրականացնում ենք ինչպես համալիր նախագծեր՝ մինչեւ լիարժեք շահագործման հանձնում, այնպես էլ առանձին փուլեր՝ ելնելով պատվիրատուի խնդիրներից և պահանջներից։Ընկերության գործունեությունը ներառում է տարբեր ոլորտներ։ Մեր մասնագետներն ունեն երկարամյա գործնական փորձ, իսկ օգտագործվող տեխնիկան փորձված է տարիներով, հարմարեցված տեղական պայմաններին և կարող է արդյունավետ գործել Հայաստանի բարդ կլիմայական և շահագործման պայմաններում։ Ընկերությունը խստորեն պահպանում է անվտանգության ստանդարտները։ Բոլոր աշխատակիցներն անցնում են պարբերական ուսուցում և ունեն անհրաժեշտ որակավորում՝ բարձր մակարդակով աշխատանք կատարելու համար։ Մենք մեծ կարևորություն ենք տալիս պատասխանատվությանը, որակին, ժամկետների պահպանմանը և թափանցիկությանը՝ նախագծերի իրականացման բոլոր փուլերում, ներառյալ գնումներն ու գործընկերների հետ փոխգործակցությունը։«Նարինե-Հասմիկ» ՍՊԸ-ն երաշխավորում է բարձր մասնագիտական մոտեցում, ուշադիր վերաբերմունք յուրաքանչյուր պատվերի նկատմամբ և բոլոր խնդիրների որակյալ իրականացում՝ համաձայն պայմանագրով սահմանված ժամկետների։